Foto

Ադրբեջանը 10 օրից ավելի է ինչ համակարգային առումով խախտում է հրադադարի ռեժիմը, սակայն իշխանությունը կա´մ լուռ էր կա´մ անհեթեթ մեկնաբանություն էր տալիս. Աբրահամյան

«Ադրբեջանը 10 օրից ավելի է ինչ համակարգային առումով խախտում է հրադադարի ռեժիմը` վախ, սարսափ և խնդիրներ ստեղծում սահմանամերձ բնակիչների համար, սակայն իշխանությունը կա´մ լուռ էր կա´մ անհեթեթ մեկնաբանություն էր տալիս»,- նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Մարդկանց տեղերում խաբելով, վախեցնելով զգուշացնում էին, որ լռեն, հարցազրույցներ չտան, խնդիրը չբարձրաձայնեն` հավաստիացնելով, որ իրենք խաղաղություն են կառուցում:

Ինչպես լինում է նման դեպքերում, թշնամին դառնում է ավելի լկտի ու վտանգավոր, հատկապես որ իրեն ոչ մի ձևով չեն պատասխանում:

Իրադրության լրջությունը նոր միայն ստիպել է իշխանությանը` հանրությանը տեղեկացնելու, որ ադրբեջանցիները ոչ միայն կրակում են մարտական դիրքերի, այլ նաև բնակավայրերի ուղղությամբ ու հետևանքն այսօր Խնածախում տեղի ունեցածն է` անհերքելի ապացույցներով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջա ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին. «Մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Տուժածներ չկան»։