«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից՝ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով: Այս մասին Tert.am-ին ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Օհանջանյանն այլ հարցերի չի պատասխանել՝ ասելով, թե ընթացքում լրացուցիչ տեղեկատվություն կտան: