Foto

Ուկրաինայում ամփոփել են Սաուդյան Արաբիայի բանակցությունների տխուր արդյունքները

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները «ջախջախիչ պարտություն» են կրել Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններում։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախկին փոխնախարար Կոնստանտին Ելիսեևը, գրում է Gazeta-ն:

«Մենք՝ ուկրաինացիներս և ամերիկացիներս, այդ բանակցություններում «ջախջախիչ պարտություն» կրեցինք», - ընդգծել է նա:

Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ուկրաինան չի կարողացել ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում հասնել իր երկրի համար ընդունելի պայմանների: