Tert.am Life-ը հետևել է հայ հայտնիների ինստագրամյան էջերին ու առանձնացրել անցնող շաբաթվա մի քանի հրապարակումներ:
Երգիչ Սևակ Ամրոյանն ինստագրամյան իր էջում Ավստրայլիայի հանգստից լուսանկարներ է հրապարակել: «Մի քանի օր Սիդնեյում»,- լուսանկարներին կից գրել է նա:
Դերասանուհի Անի Երանյանը Լոս Անջելեսից նոր լուսանկարներ է հրապարակել՝ մեջբերելով Պետրոս Հոկտանյանի խոսքերը. «Վայելիր ինձ հետ այս ակնթարթը, Քանի ապրում եմ ու դեռ չեմ խամրել»:
Բլոգեր Արաքսյա Խաչատրյաը դստեր հետ նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում:
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը գարնանային ֆոտոշարք է հրապարակել` հետևորդներին մաղթելով լինել ամենաերջանիկը: