Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառեց այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողություն, որի հետ համաձայն չենք և պատրաստվում ենք դատարանի որոշումը բողոքարկելու Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: Այս մասին գրել է Կարեն Գրիգորյանի պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Մարտուն Գրիգորյանի հոր նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն:
Հիշեցնենք, որ երեկ իրավապահները ձերբակալել էին Գրիգորյանի հորը և որդուն, ու տեղափոխել Երևան, մեղադրանք է առաջադրվել, այսպես կոչված «շիբինապատման» գործով։