Foto

Հայտնի է՝ «Եվրատեսիլ 2025»-ում որ համարի ներքո հանդես կգա Պարգը

«Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում Հայաստանը հանդես կգա 5-րդ համարի ներքո:

Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք՝ Հայաստանը ներկայացնում է երգիչ Պարգը՝ Survivor երգով:

«Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա մայիսի 13-ին (առաջին կիսաեզրափակիչ), 15-ին (երկրորդ կիսաեզրափակիչ) և 17-ին (եզրափակիչ)՝ Շվեյցարիայի Բազել քաղաքում: