Foto

Թաիլանդի օդանավակայանները երկրաշարժի պատճառով՝ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

Թաիլանդի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը ուժեղ երկրաշարժի պատճառով։ Այս մասին հայտնում է Nation թերթը։

Թաիլանդի բոլոր օդանավակայաններին թռիչքների արգելման հրաման է տրվել»,- գրում է հրատարակությունը։

Միաժամանակ, Բանգկոկի օդանավակայանը սոցցանցերում հայտարարել է, որ շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։

Ավելի ուշ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ Բանգկոկի օդանավակայանները ընդունում են ինքնաթիռներ, սակայն որոշների վայրէջքի վայրերը փոխվել են։

Mash տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Բանգկոկում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ կիսակառույց բարձրահարկ շենք է փլուզվել։ Երկրաշարժի հետևանքով փլուզված կառուցվող շենքի փլատակների տակ մարդիկ կարող են լինել։ Բնակիչներին տարհանում են բարձրահարկ շենքերից։

Երկրաշարժը սկսվել է տեղական ժամանակով 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 10:30-ին:

Լրատվամիջոցների տվյալներով՝ ցնցումները տևել են մոտ 10 րոպե։


lurer.com