Foto

Ղազախստանում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ղազախստանի կենտրոնական հատվածում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Մերկե գյուղից 23 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 15,9 հազար մարդ։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

աղբյուրը՝ lurer.com