Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև կայացած շփումները բացել են երկու երկրների առանց առճակատման համակեցությանն անցնելու հնարավորությունների պատուհանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Lenta-ն։
«Կայացել են Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի կարևոր հեռախոսազրույցները, անցկացվել են մեր ներկայացուցիչների շփումները տարբեր մակարդակներում։ Այդ շփումը հնարավորությունների որոշակի պատուհան է բացել, որպեսզի դիմային դիմակայությունից անցում կատարվի առանց առճակատման համակեցության», - նշել Է դիվանագետը: