Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Ասիական գոտում այսօր կայացավ ևս երեք հանդիպում։
C խմբում Ավստրալիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Չինաստանի ընտրանուն։ Նույն խմբում Ճապոնիայի հավաքականը ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը Սաուդյան Արաբիայի ընտրանու հետ։
Ճապոնիան ունի 20 միավոր, Ավստրալիան 13, իսկ Սաուդյան Արաբիան երրորդն է՝ 10 միավոր։ Ինդոնեզիան, Բահրեյնը և Չինաստանը ունեն 6-ական միավոր։ Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։ Առաջին երկու թիմերը միանգամից դուրս են գալիս ԱԱ, իսկ 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կխաղարկեն վերջին ուղեգրերը։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի հավաքականն արդեն ապահովել է ԱԱ-ի ուղեգիր։
B խմբում Հարավային Կորեայի հավաքականը ոչ-ոքի ավարտեց Հորդանանի հետ հանդիպումը՝ 1-1։ Հարավկորեացիները 16 միավորով առաջինն են, Հորդանանը՝ 13 միավոր երկրորդը, Իրաքը ունի 12 միավոր, Օմանը՝ 7, Քուվեյթը՝ 5, Պաղեստինը՝ 3։ Վերջին 4 թիմերը մեկ հանդիպում պակաս են անցկացրել։