Foto

Ֆրանսիան ավելացնում է միջուկային մարտագլխիկների քանակը՝ զորավարժություններին ներգրավելով ԵՄ-ին

Ֆրանսիան զգալիորեն կավելացնի միջուկային մարտագլխիկների քանակը և ընդհանուր զորավարժություններին կներգրավի ԵՄ այլ երկրների։ Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք պետք է մտածենք զսպման հարցերում ամբողջ եվրոպական մայրցամաքի մասշտաբով։

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Բելգիան, Հունաստանը, Շվեդիան և Դանիան կմիանան Ֆրանսիայի նոր առաջադեմ միջուկային դոկտրինին:

Այդ երկրները կկարողանան մասնակցել Ֆրանսիայի հետ համատեղ միջուկային զորավարժություններին։

Ֆրանսիան նախատեսում է այս տարի գործարկել նոր հիպերձայնային հրթիռների մշակման ծրագիր և այլևս չի զեկուցի իր միջուկային մարտագլխիկների քանակի մասին»,-հավելել է նա: