Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայքլ Ուոլցն Ադրբեջանից պահանջել է այնտեղ պահվող հայ «բանտարկյալների» ազատ արձակումը։
Հայաստանում շատերն այդ պահանջն անկեղծորեն են ընկալել, համարելով, որ ԱՄՆ ներկայիս, նաեւ նախորդ, վարչակազմի համար ընդունելի է Գազայի տասնյակ հազարավոր պաղեստինցիների սպանությունները, մեկուկես միլիոն պաղեստինցիների արտաքսումը Սոմալի, Արցախի էթնիկ զտումները, բայց, այ, հայ բանտարկյալների ազատ արձակման հարցում հումանիզմի ու էմպատիայի դրսեւորման զգացմունք է ժայթքել։
Ադրբեջանի միապետի համար նախապես հայտնի անընդունելի պահանջ է Ուոլցը ներկայացրել։ Առաջանում է հարց, ինչի՞ համար։
Միջազգային հարաբերություններում, ինչպես կրիմինալ աշխարհում, կա մեթոդոլոգիա, առաջ քաշել շատ ցավոտ, անընդունելի պահանջ, մեկ այլ հարցում խոշոր զիջում ստանալու համար։
Այս է հարց, իրականում ինչ մի այլ բան է ԱՄՆ վարչակարգը փորձում պարտադրել Ադրբեջանին, ակնհայտորեն նման անընդունելի պահանջ դնելով։ Այ այստեղ է ողջ ինտրիգը։
Վստահորեն կարող ենք եզրակացնել, որ իրական պահանջն ուղղակիորեն մեզ հետ կապ չունի»։