Foto

ՀՀ դեսպանը շնորհավորել է Շիո Երրորդին՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս֊պատրիարք ընտրվելու առիթով

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Շիոն Երրորդին՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու 142-րդ կաթողիկոս-պատրիարք ընտրվելու, օծվելու և գահակալության առիթով։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։


«Մեծագույն սիրով իմ բարեմաղթանքներն եմ հղում Շիո Երրորդին, ում հետ ջերմ հանդիպումների պատիվ եմ ունեցել։ Եվ կարծում եմ, պատահական չէ, որ նրա օծման օրը, այսօր, Վրաց եկեղեցին նշում է քրիստոնեական լույսի և սիրո տոնը։

Նորին Սրբությանը մաղթում եմ երկար, խաղաղ ու առողջ տարիներ` աստվածահաճո ծառայության մեջ, որոնք համոզված եմ շարունակությունն են լինելու Վրաց եկեղեցու հոգևոր հայրերի սերմանած քրիստոնյա բարքերի և, առավել են հզորացնելու վրաց ժողովուրդն ու Մայր եկեղեցին»,- նշել է դեսպանը։