Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարության հերթական նիստը:
Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել վերանայել արձանագրությունները և դրանց կից ձայնագրությունը. դատավորը բավարարել է այն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արցախի նախկին պետնախարարի «գործով» հաջորդ «նիստը» նախատեսված է ապրիլի 1-ին։