«Դեմ եմ հայտարարագրմանն» ակցիայի շրջանակում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն Էջմիածնում բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրել է հայտարարագրման հետ կապված թերություններն ու վտանգները։
«Որքան հաճախ ենք միմյանց տարվա ընթացքում տարբեր փոխանցումներ կատարում՝ օնլայն կամ տերմինալների միջոցով։ Այս երկու պարագաներում էլ ձեր բանկային հաշվին նստում են գումարներ, որոնք ոչ մի կերպ չեն մեկնաբանում, թե որտեղից են եկել։ Եթե չի մեկնաբանվում, թե գումարը որտեղից է եկել, ապա այդ գումարի 20 տոկոսը պետք է հարկվի, որովհետև դա կոչվում է այլ եկամուտ, որը հարկային օրենսդրության համաձայն՝ պետք է 20 տոկոսով հարկվի»,- ասաց նա։
Նաիրի Սարգսյանը ներկայացրեց նաև գյուղատնտեսական արտադրանքների հետ կապված հայտարարագրման գործընթացի մասին։
«Եթե օրինակ դուք խաղող եք մշակում և դրանից գինի եք ստանում, կամ ծիրանի չիր եք պատրաստում, կամ ոչխար եք պահում և տրավա ընթացքում մորթում և մսի վաճառք եք իրականացնում, այդ բոլոր դեպքերում պետք է 20 տոկոս հարկ վճարեք»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքացիները նման փոխանցումների դեպքում պարտադիր նշեն փոխանցման նպատակը, որպեսզի իրենց ապահովագրեն նման խնդիրներից։
Մանրամասները՝ տեսանյութում․