Փետրվարին Եվրոպայում գազի սպառումն աճել է 21%-ով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ԵՄ-ում գազի ընդհանուր սպառումը 2025 թվականի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9%-ով և կազմել 81 մլրդ խորանարդ մետր։ Գազի սպառումը 2025 թվականի փետրվարին աճել է ցուրտ եղանակի և վերականգնվող էներգիայի աղբյուրներից ցածր էլեկտրաէներգիայի արտադրության պատճառով։
Ինչպես նշել են փորձագետները, գազի պահանջարկը չի նվազում արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ։
«Այս աճը հիմնականում պայմանավորված է սպառման ավելացմամբ էներգետիկայի և բնակարանաշինության ոլորտներում: Ցուրտ եղանակը մեծացրել է բնակելի և առևտրային շենքերի ջեռուցման պահանջարկը»,- ասվում է վերլուծաբանների զեկույցում։
աղբյուրը՝ lurer.com