Վերջերս սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցում էի ուղարկել, խնդրելով տրամադրել Հայաստանի այն գյուղերի ցանկը, որոնց տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից, ամեն գյուղից օկուպացված տարածքների մակերեսը և երբ են այդ տարածքներն օկուպացվել։ Առաջին հարցիս ի պատասխան պրն․ Գրիգորյանն ուղարկել է Ազատության ռ/կ մի հոդված, իսկ 2-րդ և 3-րդ հարցերը թողել է անպատասխան։ Փաստորեն, Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահում, թե ադրբեջանցիք որքան տարածք են զավթել և երբ են զավթել։ Ումի՞ց է այս տեղեկությունը գաղտնի։ Ադրբեջանը, բնականաբար գիտի, թե երբ է զավթել ու ինչքան է զավթել, այլ երկրներ, ում այս հարցը հետաքրքրում է, բնականաբար նույնպես գիտեն։ Ո՞վ չգիտի։ Հայ ժողովուրդը։ Այս իշխանություննները, որոնք երդում պատռում էին, որ աշխարհի ամենա-ամենա թափանցիկն են, սեփական ժողովրդից գաղտնիք են պահում, թե իրենց օրոք ոսոխը Հայաստանից որքան տարածք է զավթել։ Գյուղերի ցանկից դատելով, զավթված տարածքների մեծագույն մասն ավելի մոտ է մեր հարավային սահմանին, քան հյուսիսային։ Ուրեմն տրամաբանական չէր սահմանազատումը սկսել հարավից։ Տրամաբանական էր, բայց Ադրբեջանը չի թողել․․․․