Մարտի 15-ին, ժամը 13։36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է անասնագոմ: Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, մարվել՝ 14:46-ին: Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 40 քմ)։