Foto

Ակցիա Տորոնտոյում՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների

Տորոնտոյի հայ երիտասարդներն ակցիա են իրականացրել` ի պաշտպանություն Ադրբեջանում պահվող հայ գերիների։

Նրանք հավաքվել են Toronto Eaton Centre-ում՝ հագնված որպես Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Արցախի ռազմագերիներ, որպես իրազեկում նրանց ճակատագրի մասին։

Այնուհետև քայլերթ են իրականացրել Տորոնտոյի փողոցներում՝ ներկայացնելով ռազմագերիներին և բարձրաձայնելով նրանց ազատության պահանջը։

lurer.com