Foto

Հայաստանի 7 շախմատիստ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի 7 ներկայացուցիչ մեկնարկեց հաղթանակով։

Առաջին տուրում հաղթանակ տարան Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արսեն Դավթյանը, Սարգիս Սարգսյանը։

Հայկ Երիցյանը խաղաց ոչ ոքի, Վահան Նալբանդյանը պարտություն կրեց։

Առաջնությունում կանցկացվի 11 մրցափուլ։ Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր։