«Դու նայում ես կնոջդ, ով 38 տարեկան է, 2 անգամ ծննդաբերած ու մի քանի անգամ բալիկ կորցրած, որը բերում է ֆիզիոլոգիական որոշակիորեն դժվարության: Դու տեսնում ես երիտասարդ աղջիկների, ովքեր կառուցվածքով ու աչքերի մեջ կրակով, դա քեզ տանում է դեպի քո 25 տարեկանը:
Կնոջդ աչքերի փայլն այն պատճառով նույնը չի, ինչպես այն աղջիկներինը, որովհետև ինքը քեզ ֆիզիկապես պարգևել է 2 երեխա: Իսկ դա փոխում է ամեն ինչ: Հիմա էլ փայլ կա նրա աչքերում, բայց այդ փայլի մեջ հոգս ու լիքը ծախսած էներգիա կա:
Եթե դու չես սիրում քո կնոջը, չես կարողանում նրա միջի հոգատարությունն ու ապրումները տեսնել: Բայց ես տեսնում եմ կնոջս մեջ այն կարևոր կետերը, որոնք ինձ երջանիկ են դարձրել, դարձնում ու կդարձնեն»,- «Կյանքի ճանապարհին» հաղորդման շրջանակներում՝ խոսելով տարիքային կրիզիսի, երիտասարդությունը կորցնելու վախերի մասին, անկեղծացել է պրոդյուսեր, շոումեն Արամ Մելիքյանը: