ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հղում անելով կենտրոնին, հայտնում է սպասվող ուժգին քամիների մասին:
«Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ»,- գրել է նա: