Foto

Շախմատի ԵԱ․ Հայաստանն ունի 10 մասնակից

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում մարտի 15-ին կմեկնարկի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։

Հայաստանը կներկայացնեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, Արսեն Դավթյանը, Հայկ Երիցյանը եւ Վահան Նալբանդյանը։ 

Առաջնությունում կանցկացվի 11 մրցափուլ։ Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր։