Foto

«Հենց խելքս մի քիչ կտրեց, հասկացա, որ սխալ ընտրություն եմ արել». Ջուլիետա Բաբայանը՝ ամուսնալուծության մասին

«Սխալ ընտրություն էր, երևի պետք է մարդուն սիրես, որ ապրես նրա հետ: Բավական երկար ժամանակ՝ 20 տարի ապրեցինք միասին»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում՝ խոսլեով ամուսնալուծության մասին, ասել է դերասանուհի Ջուլիետա Բաբայանը: 

«Հենց խելքս մի քիչ կտրեց, հասկացա, որ սխալ տեղ եմ ընկել, սխալ ընտրություն եմ արել: Բայց արդեն հնարավոր չէր, որովհետև հայրս շատ խիստ էր ու լսել չէր ուզում:

Մի անգամ, երբ ասացի դրա մասին, ասաց՝ դու ես ընտրել, դու ես ամուսնացել: Ինքը մահացավ, նոր որոշեցի այդ քայլին դիմել:

Թատրոնում սենսացիա էր, ոչ ոք չգիտեր, ես չէի արտահայտվում, ցույց չէի տալիս, երբ իմացան, բոլորը զարմացան:

Շատ խոսակցություններ եղան դրա շուրջ: Հիմա ամուսնանում են, հաջորդ օրը՝ բաժանվում: Ոչ ոք չի զարմանում: Այն ժամանակ դա պատմություն էր»,- նշել է դերասանուհին: