ՈՒԵՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների մարտ ամսվա դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 13 հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 1828.210 վարկանիշային միավոր։ Հայտնում են ՀՖՖ-ից:
ՈՒԵՖԱ Եվրո 2026-ի ընտրական 6-րդ խմբում մեր մրցակից Ղազախստանի ընտրանին, որին Հայաստանի ազգային հավաքականը մարտի 12-ի Երևանում տեղի ունեցած խաղում պարտության մատնեց 4:2 հաշվով, լքել է լավագույն եռյակն ու այժմ չորրորդն է վարկանիշային աղյուսակում։ Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան, երկրորդ տեղում Իսպանիան է, իսկ Ռուսաստանը բարձրացել է ու այժմ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Վարկանիշային աղյուսակի վերին հատվածն ունի հետևյալ տեսքը՝
1.Պորտուգալիա – 2945.684
2.Իսպանիա – 2637.681
3.Ռուսաստան – 2547.159
4.Ղազախստան – 2456.714
5.Ուկրաինա –2334.137
6.Ֆրանսիա – 2227.347
7.Խորվաթիա – 2058.892
8.Լեհաստան – 1986.060
9.Իտալիա – 1911.060
10.Սլովենիա – 1896.929
11.Նիդերլանդներ – 1885.106
12.Չեխիա – 1878.289
13.ՀԱՅԱՍՏԱՆ – 1828.210