Foto

Ալիևը չի շտապելու ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվող կապիտուլյացիոն փաստաթուղթը

Նախօրեին հստակ դարձավ, որ տապալված ու ապիկար դիվանագիտության հետևանքով Հայաստանին ամբողջովին և հիմնովին պարտադրվում է հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը, որը, ինչպես հպարտորեն հայտարարեց Նիկոլը, իրենք պատրաստ են ցանկացած պահի ստորագրել։  Տևական ժամանակ անհոգնել ասել, եմ և կրկնում եմ՝ սրանք թուրքական օրակարգից բացի որևէ այլ նարատիվ չունեն։ Նրանք Հայաստանում թուրքականության խորհրդանիշներ են և կատարում են բացառապես իրենց կենտրոններից իջեցված հրահանգները։  Նիկոլի երեկվա ոգևորության ֆոնին հատկանշական են Թուրքիայից և Ադրբեջանից եկող «սիգնալները»․ Էրդողանի խորհրդականը հայտարարում է, որ «Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում և Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար», իսկ Ալիևն իր հերթին նշում է․ «Մենք չենք վստահում հայկական կողմի ոչ մի խոսքին, նրանց ասածները մեզ մոտ հավատ չեն ներշնչում։ Մեր պահանջը շարունակում է մնալ Սահմանադրության փոփոխման հարցը, քանի որ այնտեղ կան մեզ համար անընդունելի ձևակերպումներ»։  Այսինքն՝ մենք կրկին ականատես ենք լինում Նիկոլի նվաստացման գործընթացին, երբ թուրք-ադրբեջանական կողմը «մի ձեռքով ջրում է կաղամբը, մյուսով՝ շոյում այծի գլուխը»։  Այս մասին արդեն ասել եմ, բայց վերահաստատեմ․ Ալիևը չի շտապելու ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվող կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Չնայած այն բանին, որ Նիկոլը նրա համար Ալլահի պարգև է, նա փորձելու է մաքսիմալ օգտվել իրեն ընձեռված պատմական հնարավորությունից և Հայաստանից պոկել հնարավոր ամեն բան։ Իսկ ազգային խայտառակությունն էլ գլխիկոր կատարելու է նրա հրահանգները։  Ուզում եմ ասել մի կարևոր բան․ Նիկոլից ավելի ստոր ու անհայրենիք են նրանք, ովքեր համագործակցում են նրա հետ, աջակցում նրա կործանարար ծրագրերին, կամ թեկուզ լուռ հավանություն են տալիս դրանց։ Նրանք, ովքեր տեսնում են, թե ինչպես են նրա մոլագար մետամորֆոզները փաթաթվում բոլորիս վզին, բայց հորթի ժպիտով հաճոյանում և ստորաբար քծնում են նրան, հենց այդ մարդիկ են ազգային ողբերգության իրական խթանողները։  Հ․գ․ Ֆեոդոր Միխայլովիչը մի հատ ուժեղ միտք ուներ, ասում էր. «Սատանայից երեք փետուր պոկվեց․ մեկը կպավ փողին, մյուսը՝ իշխանության աթոռին, երրորդը՝ տգետին։ Այդ օրվանից մինչ օրս սատանան էլ ոչինչ չի անում