Foto

Մարդասիրական գործակալությունները նվազեցնում են չափաբաժինները Գազայում. ՄԱԿ

Գազայի հատվածում օգնություն տրամադրող գործակալությունները ստիպված են լինում նվազեցնել սննդի չափաբաժինները՝ Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավը փակելուց հետո սննդի պակասի պատճառով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։


«Անցման կետերի փակումը, որոնցով մարդասիրական օգնությունը մտնում է [հատված] լուրջ ազդեցություն է ունենում ՄԱԿ-ի և նրա գործընկերների՝ կարիքավոր մարդկանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու կարողության վրա: Նրանք ստիպված են կրճատել սննդի չափաբաժինները՝ հնարավորինս շատ մարդկանց օգնելու համար, և պարենային անվտանգության իրավիճակը կտրուկ կվատթարանա, եթե մարդասիրական օգնությունը շուտով չվերսկսի Գազա հոսքը», - ասաց նա:

News.am