Foto

Նուբարաշենի գերեզմանների տարածքում հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում. մեքենան վերածվել է մոխրակույտի

Մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում՝ գերեզմանների տարածքում, ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Opel Astra» մակնիշի ավտոեմքենայում: Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 34-ամյա Վահագ Խ.-ին: