Foto

Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Մարտի 13-ին, ժամը 20:18-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարալիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Hyundai» մակնիշի ավտոմեքենան․վերջինիս վարորդը մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ZIL» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և «Hyundai» մակնիշի ավտոմեքենանայի վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: