Foto

ՌԴ ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը

ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 4 անօդաչուի հարձակումը։ Հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
 
«ՊՆ ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի հարձակումը։ Այն վայրում, որտեղ ընկել են բեկորները, աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», – գրել է նա Telegram–ում։
 
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել էին անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել էր, մոտ 20-ը վիրավորվել։ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր Մոսկվայի և Մոսկվայի մարզի երկնքում 91 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Ընդհանուր առմամբ այդ գիշեր 337 անօդաչու էր խոցվել։
աղբյուրը՝ 24news.am