Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի 4 ըմբիշ կպայքարեն մեդալների համար:
55 կգ Արայիկ Թոփալյանը, 63 կգ Դավիթ Ջոթյանը, 87 կգ Վիգեն Նազարյանը և 130 կգ Ռազմիկ Քուրդյանը հաղթել են սփոփիչ գոտեմարտերում և կպայքարեն բրոնզե մեդալների համար։