Foto

Սա արդեն միայն ՀՀ կործանում չի, սա հայոց քաղաքակրթության, հայ տեսակի վերացման պարտադրանք է սեփական հայրենիքում. Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԳԳ կապիտուլյանտը հենց նոր չժխտեց, որ կործանարար պայմանագրում կա նաև  ռևանշիզմի բացառման կետ, իր բառերով` կա դրույթ, որը պահանջում է բացառել խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ։

Կարիք կա՞ բացատրելու, թե սա ինչ է նշանակում։ Մերժվելու է Եռաբլուրը, վերջին 35֊ամյակի` հատկապես, վերջին 150֊ամյակի հայոց պատմությունն ընդհանրապես, ամբողջությամբ վերախմբագրվելու է, ահա թե ինչու համար էր ՔՊ֊ական Մարիա Կարապետյանը տրանսֆորմացնում կոնֆլիկտն ու 《մարտահրավեր նետում հայոց պատմության թշնամական կերպարներին》։  

Սա արդեն միայն ՀՀ կործանում չի, սա հայոց քաղաքակրթության, հայ տեսակի վերացման պարտադրանք է սեփական հայրենիքում։

Էս կետն ամեն հայի տուն է մտնելու, արգելվելու է ազատամարտի մասին ամեն մի միջոցառում, գիրք, ձեռնարկ, երգ, գեղանկար...

Արդեն պարզ է` Ադրբեջանն ինչու առայժմ չի հարձակվում. նա Հայաստանի ու հայ ժողովրդի կործանումը կազմակերպում է անհամեմատ էժան, ես կասեի` իր համար անվճար տարբերակով։ Ինչու՞ պետք է զենքի վրա փող վատնի, եթե ծրագիրը  կարելի է անել Հայաստանի հարկատուների հաշվին` անհամեմատ ավելի արդյունավետ եղանակով։