Foto

«Մենք միշտ քեզ հետ ենք». Էլիզ Մելիքյանի շնորհավորանքը՝ մայրիկին

Ինստագրամում հայտնի և մեծ լսարանի սերը վայելող Մելիքյանների ընտանիքում այսօր տարեդարձ է: Այս մասին տեղեկանում ենք Էլիզ Մելիքյանի ինստագրամյան էջի միջոցով: Նա տեսանյութ է հրապարակել Ինստագրամում, ցույց տալով, թե ինչպես է անակնկալ մատուցում մայրիկին՝ Լիլիթին:

«Շնորհավոր ծնունդդ մամ ջան, սիրում ենք քեզ շատ, եղիր երջանիկ, անհոգ, մենք միշտ քեզ հետ ենք»,- տեսանյութին կից գրել է Էլիզը:

Ավելի վաղ, Tert.am Life-ի հետ զրույցում պրոդյուսեր, շոումեն Արամ Մելիքյանն անկեղծացել էր, որ այն ինչ կատարվում է իրենց տանը ռեալիթի է, ուղղակի կան բաներ, որ ցույց չեն տալիս:

«Մեզ մոտ էլ են լինում ընտանեկան կոնֆլիկտներ կամ քննարկումներ, որոնք պարզապես չեն նկարվում, շատ օգտակար կլիներ, եթե կողքից դիտեին, բայց տեսախցիկը դա չի ֆիքսում»,- նշել էր նա: