Բելգիայում ՀՀ դեսպանությունը ցանկանում է նոր շենք ձեռք բերել Rue d'Arlon 92 1040 Bruxelles հասցեում։ Նոր շենքը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, որտեղ մի շարք այլ դեսպանություններ և ներկայացուցչություններ կան։ Ըստ գործադիրի, այն ունի նաև քաղաքական և խորհրդանշական առավելություն։ Գրում է Հետքը:
Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թվականին, չունի ավտոկայանատեղի։ Շենքի էլեկտրահաղորդակցության, կապի, ջեռուցման համակարգերի փոփոխություններն ու սպասարկումը, ըստ Արտգործնախարարության, բարդություններ են առաջացնում: Բացի այդ, դեսպանության շենքը պետության հսկողության տակ է, որի հետևանքով շենքի ներսում և դրսում փոփոխություններ անելը սահմանափակված է։ Փոփոխությունների հնարավորության դեպքում էլ պահպանման ոչ ողջամիտ ծախսեր են առաջանում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: