Foto

Վրաստանից արտաքսվել է 74 օտարերկրյա քաղաքացի

Վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 74 օտարերկրյա քաղաքացի։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վրաստանի  Ներքին գործերի նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ երկրից արտաքսվել են հետևյալ երկրների քաղաքացիներ՝ Ադրբեջանի, Բելառուսի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Նիգերիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Չեխիայի, Չինաստանի և Թուրքիայի։

«Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 74 օտարերկրյա քաղաքացու։

Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր»,- ասված է հաղորդագրության մեջ։