Եվրամիությունը 2023 թվականից մինչ օրս ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբաղից տեղահանված հայերի հրատապ մարդասիրական կարիքները հոգալու և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը աջակցելու նպատակով։ Այս մասին նշված է ԵՄ պատվիրակության գրասենյակի Ինստագրամի էջում։
Հաղորդվում է, որ նշված գումարից 21.5 միլիոն եվրոն տրամադրվել է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության ( DG ECHO-ի) միջոցով, 40 միլիոնը՝ որպես ԵՄ-ի կողմից բյուջետային աջակցություն Հայաստանի Հանրապետությանը, 9 միլիոնը՝ ՔՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերի համար, իսկ 8 միլիոնը՝ «Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար» ծրագրին, որն իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։









