Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի հնարավոր ներնետման մասին։
Մարտի 11-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, հիմնարկի բնակելի գոտում ծառայություն իրականացնելիս՝ անվտանգության ապահովման բաժնի ծառայողները լսել են դրոնի, ապա՝ առարկայի վայր ընկնելու ձայն։ Վերջիններս անմիջապես գնացել են նշված վայր և նկատել դատապարտյալների շարժ։ Ծառայողները, զննելով տարածքը, հայտնաբերել են մետաղական կախիչով ամրացված պլաստմասե տարա, որում առկա են եղել սպունգով և շինարարական փրփուրով փաթեթավորված 2 բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։