Այսօր, ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդը, իր մոտ ունենալով 2 մարտական նռնակ, սպառնում է այն պայթեցնել, հայտնել է Shamshyan.com-ը:
Տեղում պարզվել է, որ 28-ամյա Նարեկ Մ.-ն, ձեռքում պահելով նռնակներ, պահանջել է, որ ոչ ոք չմոտենա իրեն՝ անընդհատ կրկնելով, որ «գրավի տունը պայթեցնելու է, քանի որ քեռի Հովոն պետք է պատասխան տա»:
Մոտ 1 ու կես ժամ տևած բանակցություններից հետո քաղաքացին վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Հարևանների խոսքով, Նարեկ Մ.-ն եղել է 44-օրյա պատերազմի մասնակից և հավանաբար նռնակները պատերազմից հետո է հետը բերել: