Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշումը քաղաքական հետապնդում է, Ֆեյսբուքի իր էջում գրել է Էմիլ Վարդազարյանը։
«Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողով միջնորդություն է ներկայացրել պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով:
Այս որոշումը քաղաքական հետապնդում է, որը ուղղված է վարկաբեկել Մարգարյանի դրական կերպարը և խոչընդոտել նրա քաղաքական ակտիվությանը: Իշխանությունները ամեն կերպ չարաշահելով իրենց ներկայիս կարգավիճակը փորձում են անձնական հաշվեհարդար տեսնել»,– գրել է նա: