ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում օրինագիծ է ներկայացվել Թուրքիայի դիվանագիտական կարգավիճակը եվրոպական պետությունից մերձավորարևելյան պետության փոխելու պահանջով:
Միացյալ Նահանգներից մի խումբ պատգամավորներ մշակել և ներկայացրել են օրինագիծ, որը պաշտպանել են երկու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Այս փաստաթուղթն առաջարկում է փոխել Անկարայի դիվանագիտական կարգավիճակը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նախաձեռնության պատճառները Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունն է։ Վաշինգտոնը մտահոգված է, որ Անկարան գործում է ինքնուրույն, այլ ոչ թե արևմտյան շահերի շրջանակներում։ ԱՄՆ-ը կարծում է, որ Թուրքիան ամրապնդում է կապերը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ, իսկ դա հակասում է նրանց ռազմավարությանը: Օրինագծում հիշատակվում են նաև Թուրքիայի տարածքային վեճերը Հունաստանի և Կիպրոսի հետ։
Այսպիսով, օրինագծի հեղինակները պահանջում են, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն 90 օրվա ընթացքում վերանայի Թուրքիայի դիվանագիտական կարգավիճակը։ Պետք է նաև զեկույց պատրաստվի Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ նրա արտաքին քաղաքական կապերի մասին։
աղբյուրը՝ alphanews.am