Foto

Ռուսական կողմը դրան համաձայն չէ ոչ մի պայմանով

ՆԱՏՕ-ի երկրների խաղաղապահների ներկայությունն Ուկրաինայում սպառնալիք է Ռուսաստանի համար։ Հակամարտությանավարտի ամենաանընդունելի պայմանիմասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մարիո Նոուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում, գրում է Lenta-ն:

«Եթե ՆԱՏՕ-ի ընդլայնումը, համենայնդեպս, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ճանաչվում է որպես արմատական պատճառներից մեկը, ապա ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով ուկրաինական հողում մեզ համար նույնպիսի սպառնալիք է», - նշել է նա:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին խաղաղապահներուղարկելն այն չէ, ինչ պահանջվում է «պատերազմի ավարտի համար, որն Արևմուտքը Ռուսաստանի դեմ վարում է ուկրաինացիների միջոցով»:

Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ռուսական կողմը դրան չի համաձայնի ոչ մի պայմանով։

աղբյուրը՝ Lurer.com