Foto

3մլն վարչապե՞տ, թե՞ տուգանքի մատերիալ

2018թ-ին Նիկոլ Փաշինյանը, բացի 3մլն հայերին վարչապետ կարգելը, մի շատ ականջահաճո արտահայտություն արեց՝ հայտարարելով, որ ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Այն ժաանակ նաև խոստանում էր կոմունալ ծառայութնունների գների իջեցում, որ ջրի սկագինը չի փոխվի, բայց շատ արագ փոխվեց, կարմիր գծերը մոտ 13 անգամ թանկացան, արագաչափերն ավելացան և այլն։

6 տարի անց ՀՀ քաղաքացին իրեն վարչապետ է զգո՞ւմ, թե՞ տուգանքի մատերիալ։
Միայն այս տարի, հունվարի 1-ի թանկացումներն օրինակ վերցնելով, ի հայտ է գալիս 
իրական պատկերը։

Հունվարի 1-ից տնտեսվարողները 5 տոկոս շրջհարկի փոխարեն վճարում են 10 տոկոս, փաստաբանական ծառայությունները թանկացել են 38 տոկոսով, գույքահարկը թանկացել է 75 տոկոսով, ճանապարհային տուգանքներից շատ-շատերը ևս բարձացել են, հասարակական տրանսպորտը նվազագույնը թանկացել է 50 տոկոսով, պետտուրքերը ևս աճել են, գնաճի թույլատրելի շեմը կրկին հատել ենք։

Ներդրվել է համնդհանուր հայտարարագրման համակարգը, որով քաղաքացին պետք է հայտարարագրի իր ողջ եկամուտը և առկա դրամական միջոցներն ու ծախսերը, այլապես՝ կտուգանվի։ Բացի այդ, նոր առաջարկվող նախագծով վարչական ակտերը հիմա պարտադիր է վճարել, եթե նույնիսկ դատարան բողոքարկելու անհրաժեշտություն է տեսնում քաղաքացին։ Էականորեն բարձացել են փաստաթղթաշրջանառության համար նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև դատարան հայցեր ներկայացնելու տուրքերը։ Տնտեսվարողները բողոքի ակցիաներ են իրականցնում, մանր և միջին բիզնեսը սնանկանում է, փաստաբանները և մի շարք այլ ոլորտների աշխատակիցներ գործադուլ են անում։

Եվ սա դեռ տարվա առաջին 3 ամսվա մասին է խոսքը։ Ընդ որում՝ նույն եռամսյակում ո՛չ աշխատավարձ է բարձրացել, ո՛չ նպաստ, ո՛չ թոշակ։ Տրամաբանական հարց է առաջանում՝ էլ ո՞ւմ հետ են այսպես վարվում, եթե ոչ տուգանքի մատերիալի։

Հեղինակ: Աննա Ավետիսյան