Foto

Արմավիրում 2,5 տարեկան երեխայի դի է հայտնաբերվել

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Արմավիրում 2,5 տարեկան երեխայի դի է հայտնաբերվել։


Նշվում է, որ տղա երեխան տանը հանկարծամահ է եղել:

Iravaban.net-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։