Foto

ՄԱԿ-ի փորձագետները նախազգուշացնում են. Գազայում պաղեստինցիներին սպառնում է ոչնչացում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների 20-ից ավելի անկախ փորձագետներ հայտարարել են, որ Գազայում տեղի ունեցող զարգացումները կարող են վերածվել զանգվածային ոչնչացման։ Իսրայելի նոր հարձակման ծրագիրը, որն առաջարկում է վերահսկել Գազայի գրավյալ տարածքները և տեղահանել բնակիչներին, արժանացել է միջազգային խիստ քննադատության։
 
Ֆրանսիայի նախագահը սա անվանել է «ամենա վտանգավոր» ճգնաժամը, իսկ Իսպանիան ՄԱԿ է ներկայացնում հրադադարի ու օգնության բանաձև։ Միաժամանակ, Գազայում շարունակվում են օդային հարվածները։ Ըստ տեղական տվյալների՝ զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ World Central Kitchen-ը դադարեցրել է սննդի պատրաստումը՝ մուտքի արգելքի պատճառով․ «Առանց Իսրայելի թույլտվության օգնությունը հասնել չի կարող», հայտնում է Al-Jazeera-ն։