Փետրվարի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ստեփանավանի, Գուգարքի, Տաշիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Հրազդանի և Տաշիրի տարածաշրջաններում, խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: