Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Եվրոպայում կյանքի տևողության աճի տեմպերը դանդաղում են: Իրավիճակն այս առումով ամենածանրն է Մեծ Բրիտանիայում։ Գիտնականների կարծիքով՝ ամեն ինչում մեղավոր է անառողջ սննդակարգը։
Կյանքի տևողության աճը Եվրոպայում գործնականում կանգ է առել գերսնուցման, ալկոհոլի մեծ քանակության և ֆիզիկական վարժությունների բացակայության պատճառով: Եվրանյուզի հաղորդմամբ, այս եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, ովքեր իրենց բացահայտումները հրապարակել են Lancet ամսագրի փետրվարյան համարում։
Նրանք ուշադրոթյուն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ տասնամյակների ընթացքում կյանքի տևողության բարելավումը Եվրոպայում կանգ է առել 2011 թվականից: Ուսումնասիրությունն իրականացվել է 20 երկրներում և ընդգրկում է Ավստրիան, Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Իսպանիան և Շվեդիան, ինչպես նաև Միացյալ Թագավորության երկրները՝ Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան:
2011 թվականից ի վեր կյանքի տևողության ամենամեծ լճացումը գրանցվել է Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում: Նորվեգիան, որն ունի կառավարության կողմից առանց շաքարի քաղաքականություն, միակ երկիրն էր, որտեղ կյանքի տևողությունը շարունակել է աճել մինչև համաճարակ:
Հետազոտության հեղինակներն ասում են, որ 2011 թվականից հետո ի հայտ եկած միտումը կապված է սրտանոթային հիվանդություններից մահացության աճի հետ, որն առաջացել է անառողջ ապրելակերպի պատճառով՝ ռաֆինացված ֆիզիկական ակտիվության պակաս և գիրություն: