Foto

Սառնակունք գյուղի բենզալցակայանը կապարակնքվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սառնակունք գյուղի 𝟔-րդ փողոցի 𝟗/𝟏 հասցեում շահագործվող և արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) հանդիսացող բենզալցակայանի նկատմամբ։

Հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները արձանագրել են հրդեհային և տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Սառնակունք գյուղում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը դադարեցվել է, իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում այն կապարակնքվել է, մինչև արձանագրված խախտումների և թերությունների վերացումը։