Foto

Թուրքիայի Գազիանթեփ օդանավակայանում չվերթները դադարեցվել են

Թուրքիայի Գազիանթեփ օդանավակայանը ժամանակավորապես փակվել է այն բանից հետո, երբ նկատվել է շիկացած չճանաչված թռչող օբյեկտ: Այս մասին հայտնում է T24 թերթը, գրում է Lenta-ն։

Նշվում է, որ փետրվարի 17-ին ժամը 22:00-ի սահմաններում օդաչուները քաղաքի վերևում գտնվող երկնքում անհայտ օբյեկտ են նկատել, որը գտնվում էր մոտ երեք հազար մետր բարձրության վրա և տեսանելի չէր ռադարների վրա։

Այս մասին անձնակազմը հայտնել է դիսպետչերներին, ինչից հետո օդանավակայանում թռիչքները դադարեցվել են։

Աղբյուրի համաձայն՝ նկատված ՉԹՕ-ն կարող էր լինել դրոն։ Օդանավակայանը կաշխատի սարքի նույնականացումից հետո:

աղբյուրը՝ Lurer.com