«Չէի ուզի, որ մենք այս վերլուծությունների
արդյունքում գանք եզրակացության, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին
է եղել։ Համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ»։ Այս մասին ԱՄՆ-ում՝ հայ համայնքի հետ հանդիպման
ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թեմայի շուրջ շատ երկար եմ մտածել,
և ձևավորվել է համոզմումք, որ այդ զոհողությունները ՀՀ անկախության և ինքնիշխանության
համար են եղել։ Պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունն օգտագործելու
վրա։ Հեշտ չի լինելու», - ասել է Փաշինյանը։
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը պատերազմից շուրջ 4 տարի անց երկմտել և հասկացել է, որ
նահատակների զոհողությունը ոչնչի մասին չի եղել, այլ՝ ՀՀ անկախության և ինքնիշխանության
համար են եղել։ Ոչ վաղ անցյալում Նիկոլ
Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, եկել էր եզրակացության, որ զոհերը հանուն ոչնչի են եղել։
Ի՞նչն է ստիպել իշխանական զույգին վերանայել իրենց դիրքորոշումը։ Գուցե ընտանեկան փոթքա՞ստն է պատճառ դարձել, որ նման որոշման են եկել, բայց պատճառն էական չէ։ Խնդիիրն հայրենիքի կամ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ այն է, որ Իրական Հայաստանի, պետության սահմանը պաշտպանելիս զոհված զինվորի և սպայի զոհվելու իմաստը պետության ղեկավարը տանը քննարկում է այն տրամաբանության մեջ՝ դա հանուն ոչնիչի էր, թե՞ ամեն դեպքում դրա մեջ իմաստ կար։ Եվ ամենզավեշտալին այն է, որ իմաստի համար երկար է մտորում՝ 4 տարուց ավելի, և հասարակ պարզունակ պատասխան է գտնում, որը նույնիսկ դպրոցական տարական դասարանի երեխայի համար հասկանալի է։
Իսկ քանի՞ տարի է պետք իշխանական ընտանիքին, որպեսզի հասկանան իրենց զիջածի արժեքը։
Դեռ քանի՞ տարի հետո են հասկանալու, թե ի՞նչ
արժեք ուներ Արցախն այնտեղ ապրողների և ազատագրողների համար, նրանց հարազատների համար։
Քանի՞ տարի հետո կհասկանան, որ Շուշին ոչ թե դժբախտ էր ու դժգույն, այլ՝ լուսավոր հաղթանակի
խորհրդանիշ, որն իրենց ձեռքի ստորագրությամբ դարձրին դժբախտ ու դժգույն։ Ե՞րբ են հասկանալու,
որ Մոթեի ազատագրած Քարվաճառը նրա ծննդայան օրը սկուտեղի վրա թշնամուն մատուցելն արժեզրկում
է հերոսի իստիտուտն առհասարակ։ Դեռ ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի հասկանան, որ հերոսներն
ընտրայլներ են և նրանց գործը պետք է շարունակել և որ այդ է արժևորման և հարգանքի ցուցիչը։
Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը՝ Արցախը
ներառյալ, արտահայտությունն անեն ինչպես վարչապետն է ասում՝ «գետինը մտնելով»։
Ե՞րբ են հասկանալու, որ ամեն հա,յ երբ Բաքվի բանտում մեղադրյալի աթոռին իր գեներալին ու նախագահին է
տեսնում, «գետինն է մտնում» և դրա «բարձր հովանավորը» իրենց զույգն ու իշխանությունն
են։
Պատերազմի ընթացքում, հիմա և սպասվելիք զիջումները, ՀՀ օկուպացված տարածքները,
գերիները և զոհերն իրենց, մեղմ ասած, վատ կառավարման արդյունք են։ Ե՞րբ են հասկանալու,
որ զիջելու և «գետինը մտնելու» քաղաքականությունը պետությունը տանում է կործանման։
Իրենք գուցե մաս-մաս սկսել են հասկանալ, հերթը ՀՀ հպարտ քաղաքացունն է․․․









