Foto

S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև «S-400» համակարգերի շուրջ երկարատև ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսների ընթացքում, հայտնում է Ermenihaber.am-ը։

«Fox News»-ին տված հարցազրույցում դեսպանը Թուրքիայի՝ «F-35» ծրագրից դուրս մնալը «անտրամաբանական» է անվանել՝ ընդգծելով, որ խնդիրը հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով։

Նրա խոսքով՝ լուծումը կախված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վարած ճկուն բանակցություններից, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հարաբերություններից։

Բարաքը նշել է, որ հնարավոր համաձայնությունը ենթադրում է ռուսական արտադրության «S-400» համակարգերի գործարկման լիարժեք դադարեցում և ամերիկյան կողմից համապատասխան հաստատում, որ «F-35»-ի տեխնոլոգիաները վտանգի տակ չեն։

Դեսպանի գնահատմամբ՝ այս գործընթացը կարևոր է ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցությունը վերականգնելու, ինչպես նաև Թուրքիայի դերակատարությունը ամրապնդելու համար։